Jump to content

Ռոբեր Քոփթաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբեր Քոփթաշ
Ծնվել էօգոստոսի 10, 1977(1977-08-10) (47 տարեկան) կամ 1977
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունպատմաբան և լրագրող
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր

Ռոբեր Քոփթաշ (թուրքերեն՝ Rober Koptaş, օգոստոսի 10, 1977(1977-08-10) կամ 1977, Ստամբուլ, Թուրքիա), հայազգի պատմաբան, լրագրող, թուրք-հայկական Ակոս թերթի գլխավոր խմբագիր (2010-ից)։

Ինչպես թերթի նախորդ գլխավոր խմբագրին՝ Հրանտ Դինքին, այդպես էլ Քոփթաշին թուրք ծայրահեղականները բազմաթիվ անգամ մահով են սպառնացել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոփթաշի ընտանիքը մայրական կողմից ծագում է Քասթամոնուի մարզից, ում հաջողվել է փրկվել 1915 թվականի Մեծ Եղեռնից տեղի նահանգապետի շնորհիվ, ով փորձում էր դադարեցնել ցեղասպանությունը։ Հայրական ընտանիքը ծագում է Սեբաստիայից, ում հաջողվել է փրկվել Մեծ Եղեռնի ժամանակ այն բանի համար, որ հացագործ են եղել և այդպիսով գտնվում էին պաշտպանության տակ։ Ռոբերի հայրը իրեն ի սկզբանե տվել Մուրատ անունը, քանի որ Ռոբեր ոչ մուսուլմանական անունով հետագայում կարող էին խնդիրներ առաջանալ թուրքական բանակում ծառայելիս[1][2]։

Քոփթաշը հայերեն է սովորել միայն դպրոցում, քանի որ մայրենին էր թուրքերենը։ Նա իր հայկական ծագման մասին իմացել է 12 կամ 13 տարեկան հասակում։ Քոփթաշը ատենախոսություն է գրել 1908 և 1915 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի քաղաքական գործունեության մասին[1][2]։

Քոփթաշը խմբագիր է աշխատում Կոստանդնուպոլսի Aras Publishing հրատարակչությունում։ Նա քննադատում է պաշտոնյաների, քաղաքական գործիչների և լրագրողների մշտական ստորացնող հայտարարությունները հայերի վերաբերյալ[1][2]։

Ռոբեր Քոփթաշը թուրքական կառավարությունից պահանջում է Հայոց Ցեղասպանության ճանաչումը պետության կողմից[1][2]։

Նախկին կինը՝ Դելալ Դինք (Հրանտ Դինքի դուստրը)[3]։ Ունի դուստր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «der Armenier Rober Koptas manchmal Murat heißt». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Der Bruckenbauer
  3. Bir dugunun hikayesi